Արձակուրդիս վերջին օրն է․ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Սևանում անցկացրած հանգստի տպավորությունները
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի վերջին օրը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ներկայացրել է, թե ինչ է արել արձակուրդի ժամանակ։ Նա ասաց, որ արձակուրդի մեծ մասն անցկացրել է Սևանի ափին։
Փաշինյանն ասել է, որ դրսի աչքով է փորձել նայել Հայաստանի զբոսաշրջային ներուժին ու կարող է ասել, որ այդտեղ, իրոք, ձեռքբերումներ կան։
Վարչապետը նշել է նաև, որ արձակուրդն արդյունավետ է համարում, քանի որ հասցրել է մեծ թվով գրքեր կարդալ։