5041 դիտում
17:38 06-04-2018
Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի. Միքայել Մինասյան
[b]Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր [url=https://www.facebook.com/mikayel.minasyan.9?hc_ref=ARR5wGTA9SsAAzxQ4HB_SK593_mpIqCt3PZh_S8QfLba4WFYsRIZwqCdltvK07kOtxA]ֆեյսբուքյան էջում[/url] գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.[/b]
Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին:
Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ Աթոռում: Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը: Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին, ովքեր ֆիզիկապես ու հոգեպես մեր կողքին էին այս պատմական իրողության կայացման ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
29389 դիտում
19:37 21-02-2021
Միքայել Մինասյան. Սրանք իսկապես ինձ լավ չեն ճանաչում, ես գալու եմ բոլորիդ հետևից ու դուք հատ առ հատ պատասխան եք տալու
1825 դիտում
09:39 05-08-2019
Արձակուրդիս վերջին օրն է․ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Սևանում անցկացրած հանգստի տպավորությունները
19731 դիտում
17:46 10-02-2019
Միքայել Մինասյան. Մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը
Այս բաժնից
895 դիտում
20:32 26-12-2024
ՄԻ պաշտպանության ոլորտը Արդարադատության նախարարության համար ռազմավարական ուղղություններից է․ Գալյան
727 դիտում
20:19 26-12-2024
Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել
940 դիտում
19:50 26-12-2024
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ