Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 3-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ հրշեջ ջոկատից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 10-րդ նրբանցքի տներից մեկին կից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 30 քմ: