Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
Մայիսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության խոտածածկ տարածքում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում, այրվել է 100 քմ չոր խոտ, Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում գտնվող հողատարածքում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: