«Առավոտ» օրաթերթը բացառիկ դեր ունի խոսքի ազատության մշակույթի ձևավորման հարցում․ Նիկոլ Փաշինյան
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է «Առավոտի» տարեդարձը: Նա, մասնավորապես, գրել է.
«Արամ Աբրահամյանին և «Առավոտ» օրաթերթի ողջ կոլեկտիվին սրտանց շնորհավորում եմ թերթի հիմնադրման 25-ամյակի առիթով: Թերթը բացառիկ դեր ունի երրորդ հանրապետությունում խոսքի ազատության մշակույթի ձեւավորման հարցում: Մաղթում եմ այդ դերակատարման անխափան շարունակություն»: