211652_close_icon
views-count1717 դիտում article-date 21:44 02-08-2019

Մալխաս Ամոյանը դուրս եկավ միջազգային մրցաշարի եզրափակիչ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մալխասը պայքարը սկսել է 1/4 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող Ահմեդ Յիլմազի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը եղել է ամերիկացի Ռայմոնդ Բունկերը, որին մեր ըմբիշը հաղթել է կրկին 9-0 հաշվով։ Եզրափակչում Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի մրցակիցը կլինի Ուկրաինան ներկայացնող Մաքսիմ Եվտուշենկոն։

Նմանատիպ նյութեր