Ըմբշամարտի աշխարհի առաջնություն․ Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ
Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Ամոյանը 10։6 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշ Մոհամադ Ռեզա Մոխտարին:
Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 5-0 հաշվով հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Քրիստուպաս Սլեիվային: