211652_close_icon
views-count3754 դիտում article-date 20:15 21-04-2023

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. ըմբշամարտի ԵԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:

Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով առավելության էր հասել դանիացի Օլիվեր Կրյուգերի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ուժերը չափել է Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամադովի հետ և 1:5 հաշվով պարտություն կրել:

Այսօր մրցագորգ դուրս եկած մեր մյուս 3 ըմբիշները չեն հասել կիսաեզրափակիչ:

Նմանատիպ նյութեր