211652_close_icon
views-count3794 դիտում article-date 17:43 01-08-2019

ՊՆ նախնական տպավորությամբ` «Եռաբլուր»-ում կատարվածը րոպեներ է տևել

ՀՀ Պաշտպանության նախարարության նախնական տպավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գերեզմանաքարերի պղծման դեպքը տեղի է ունեցել մի քանի րոպեի ընթացքում: «[url=https://armenpress.am/arm/news/983592.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Դեպքը երեկոյան է եղել: Մեր տպավորությամբ` հալված, տաք վիճակում գտնվող մոմը բերել են, մի քանի րոպե շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և արագ հեռացել»,- ասաց Ալթունյանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը վստահեցրեց, որ հերոս տղաների գերեզմանները կբերվեն պատշաճ վիճակի, իսկ տարածքում կուժեղացվի հսկողությունը: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների շիրմաքարերն անհայտ անձինք պղծել են. ինչ-որ նյութով շիրմաքարերի նկարների վրա և դրանց շուրջը բծեր են արվել: Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։ Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։

Նմանատիպ նյութեր