211652_close_icon
views-count4708 դիտում article-date 21:23 29-08-2021

Իմ տպավորությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում. Տիգրան Աբրահամյան

Իմ տպավորությամբ Հայաստանի պաշտպանության նախարարը լրիվ այլ իրականության մեջ է ապրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ես չգիտեմ, թե իր ներկայիս դերի մեջ սեփական, թե այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնհայտ է, որ բանակի մարտունակության կամ հեղինակության վերականգնումը չպետք է սկսել նախարարի ուռճացված կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որևէ ձևով չի օգնում։

Ու սա այն դեպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։

Էլ չեմ խոսում այն մասին, որ ՊՆ-ն նույն օրվա լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիվ փոխհրաձգության, Արցախի Թաղավարդում հայ զինծառայողի վիրավորման մասին, իսկ պաշտպանության նախարարը «ուժեղ տղա» ոճի մեջ տեսանյութեր է տեղադրում՝ տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։

Ես որպես կանոն բովանդակային եմ արձագանքում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանության նախարարի վարքագիծը ցավոք ստիպում է վերջինիս հիշեցնել, որ «մկաններ պետք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց և անհրաժեշտ հարվածներ հասցնելուց, բանակի մարտունակության վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։

Բոլոր մյուս դեպքերում դրսևորվող վարքագիծն անընկալելի է և ոչ մի տեղ չտանող»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր