Ռուսաստանի պետդուման կքննարկի Հվ.Օսիայի «ցեղասպանության ճանաչման» հարցը
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Դումայի խորհրդի հաջորդ նիստում քննարկել Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի «1920 թվականին Վրաստանի կողմից Հարավային Օսիայի բնակիչների ցեղասպանության ճանաչման մասին» դիմումը: Գրում է [url=https://www.aliq.ge/rusastani-petduman-kkhnnarki-hv-osiayi-ceghaspanuthyan-tchanachman-harceh/]Aliq.ge[/url]-ն։
Վոլոդինի խոսքով՝ դիմումին հատուկ ուշադրություն կդարձվի:
Ըստ դիմումի, որը տեղադրված է Հվ. Օսիայի դե ֆակտո կառավարության էջում, «1920 թվականի հունիսին կառավարությունը, որն ընդունեց Վրաստանի անկախությունը, զորքեր է ուղարկել Հարավային Օսիա և ոչնչացրել տեղացիների մեծ մասին, քանի որ բնակչությունը ձգտում էր միանալ Խորհրդային Ռուսաստանին»:
Ըստ նույն հայտարարության՝ «նախ գերմանական, հետո էլ Մեծ Բրիտանիայի կողմից բռնագրավված վրացական բանակը, զինված լինելով՝ զանգվածաբար ոչնչացրեց օսերին՝ մի քանի հազար մարդու»:
Դե ֆակտո խորհրդարանը մեջբերում է անորոշ աղբյուր, ըստ որի` 1920 թվականին վրացական բանակը ոչնչացրել է օսերի 8-25 տոկոսին: