1534 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների ղեկավարած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեղեկացնում է ԱԺ-ն։
«Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը և միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում»,- ասել է Տաբեա Ռյոսներն այցի ժամանակ:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Տաբեա Ռյոսները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր
1234 դիտում
15:05 24-04-2015
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկությունը կկայանա ապրիլի 30-ին
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը