211652_close_icon
views-count2776 դիտում article-date 14:45 24-04-2015

ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, հաղորդում է Rosbalt-ը: Հայտարարության մեջ Պետդումայի պատգամավորներն իրենց խորը ցավակցությունն են հայտնում Հայաստանին Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև այլ ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ժամանակ: Նրանց կարծիքով՝ պատմական և միջազգային վիճարկելի հարցերը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով, այդ թվում ներդնելով դիվանագիտական ջանքեր, որպեսզի մեր մոլորակի վրա տիրի խաղաղություն և կայունություն: «Եվրասիական մայրցամաքը կարող է և պետք է բարեկամության և իրավահավասար համագործակցության, խաղաղության և ստեղծագործության օրինակ լինի, որոնց կնպաստեն ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի գործունեությունը, որոնց նպատակը մեր ժողովուրդների կայուն զարգացումն է և բարգավաճումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր