Գյումրիի ավտոմաքսատունը կշահագործվի հոկտեմբերին․ Դավիթ Անանյան
Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/983556.html]«Արմենպրեսը»[/url]։
ՊԵԿ նախագահը նշեց, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է:
«Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասաց Անանյանը: Միաժամանակ, նա նկատեց, որ մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհին և այդ առումով էլ հաջողությամբ կգործի:
Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն: