Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:
Վարչապետն այս մասին հայտնել է իր «Ֆեյսբուք»-ի էջում:
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-գրել է Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն: