211652_close_icon
views-count1891 դիտում article-date 14:53 01-08-2019

Կիմ Չեն Ընը նոր զենքի փորձարկումներից հետո թշնամիներին «տառապանքներ» է խոստացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է հետևել խոշոր տրամաչափի ռեակտիվ արկի փորձարկումներին և գոհ է մնացել արդյունքներից, գրում է [url=https://lenta.ru/news/2019/08/01/goood_morning/]lenta.ru[/url]-ն՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով: «Թանկագին գերագույն առաջնորդը տպավորված է փորձարկումների արդյունքներից և հայտարարել է, որ այն ուժերը, որոնք կհայտնվեն այդ զենքի թիրախում, անխուսափելի տառապանքներ կունենան»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ սպառազինությունը մշակվել է կարճ ժամանակահատվածում և «մեծ դեր կխաղա ապագա ցամաքային գործողություններում»: Հիշեցնենք, Փհենյանը օրեր առաջ փոքր հեռահարության 2 հրթիռ էր արձակել: Այս փորձարկումները Փհենյանը կատարել էր Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին։

Նմանատիպ նյութեր