Սեփական մահվան մասին շրջանառվող լուրերից հետո Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել համացանցում։ Այն տարածել է հյուսիսկորեական Rodong Sinmun թերթը, որը հսկվում է երկրի իշխող Աշխատավորական կուսակցության կողմից։
Նրանում երևում է, թե ինչպես է հյուսիսկորեացի առաջնորդը կատարում պարարտանյութերի մշակման գործարանի պաշտոնական բացումը։ Նա առողջ է երևում, նաև ժպտում է։ Սա վերջին 20 օրվա ընթացքում Կիմ Չեն Ընի առաջին հայտնվելն է հանրությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություներ էին տարածել այն մասին, որ Կիմ Չեն Ընը ենթարկվել է սրտի վիրահատության։ Այնուհետև լուրեր շրջանառվեցին նրա մահվան մասին։