211652_close_icon
views-count1689 դիտում article-date 18:17 30-07-2019

Արցախի պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 29-ին այցելել է ԱՀ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկն ու տվյալ զորամասի պահպանության տեղամասեր: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բարդ աշխարհագրական պայմաններում մարտական հերթապահություն տանող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Կարեն Աբրահամյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր