211652_close_icon
views-count2012 դիտում article-date 20:14 03-05-2014

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկը

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնասնյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը: Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր