slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին Ամանորի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին Ամանորի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2561 դիտում article-date 21:01 30-12-2015
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: Նախարարը հետաքրքվել է զինվորների առօրյայով, զրուցել նրանց հետ, շրջել զորամասով, ծանոթացել ծառայության պայմաններին: Գ. Ղազարյանը հետաքրքրվել է հատկապես զինվորների մարզական պատրաստվածության մակարդակով, նրանց մարզումների ընթացքով և զինծառայության ժամանակ մարզումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար զորամասին է հանձնել մարզագույք: Այցի ավարտին նախարար Ղազարյանը շնորհավորել է զինվորներին, հրամանատարներին, սպայական կազմին՝ նրանց մաղթելով ուժ և կորով, անկոտրուն կամք, հաստատակամություն, ինչպես նաև խաղաղ ու անփորձանք ծառայություն: «Հայաստանի Հանրապետությունը սկսվում է հայ զինվորից, այսինքն՝ ձեզանից: Այդ դուք եք, որ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները և մեզ բոլորիս հնարավորություն եք տալիս ապրել, աշխատել և ստեղծագործել խաղաղ երկնքի տակ: Նաև դրա՛ համար եմ ցանկանում իմ երախտագիտությունը հայտնել ձեզ և ձեր հրամանատարներին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր