Առաջին զորամիավորման զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ
Հրաձգային զենքի տիրապետման գիտելիքները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 12-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: