1359 դիտում
17:12 30-07-2019
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ
Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը hուլիսի 30-ին հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ:
Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից, Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված որոշումը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է, որն առանցքային նշանակություն ունի Արցախի ժողովրդի՝ իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։
Իր հերթին, սենատոր Դի Նատալեն շնորհակալություն է հայտնել նախարար Մայիլյանին ընձեռնված հնարավորության համար՝ առաջին ձեռքից տեղեկանալու Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցության համար արտաքին քաղաքական ոլորտում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առաջմղումն առանցքային տեղ է զբաղեցնում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության զարգացման գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, քննարկվել են այդ բնագավառում նոր հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:
Նմանատիպ նյութեր
5800 դիտում
14:44 13-12-2017
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել ճանաչել Արցախի հանրապետությունը. yerkirmedia.am
1649 դիտում
22:50 24-06-2019
Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ
9346 դիտում
15:25 19-08-2017
Անկարայի քաղաքապետը Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահին «հայի վաստակ» է անվանել
Այս բաժնից
919 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1075 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
934 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի