Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել ճանաչել Արցախի հանրապետությունը. yerkirmedia.am
Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա քաղաքացիների հետ»: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը, փոխանցում է [url=http://yerkirmedia.am/1political/avstralia-kanachner-kusakcutyun/]yerkirmedia.am[/url]-ը։
«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://yerkirmedia.am/1political/avstralia-kanachner-kusakcutyun/]կայքում[/url]։