Հալեպում 17-ամյա պատանի է սպանվել
Սիրիայի Հալեպ քաղաքում սպանվել է 17-ամյա Շանթ Քեոշկերյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Կայքի փոխանցմամբ՝ Շանթը սպանվել է հրազենից։ Միջադեպը տեղի է ունեցել Մարտինի փողոցում։ Իրավապահներին հաջողվել է կալանավորել սպանության մեջ կասկածվողին։