Հալեպում ահաբեկիչների իրականացրած պայթյունից սիրիական բանակի 38 զինվոր է սպանվել
Սիրիայի կառավարական ուժերի առնվազն 38 զինվոր է զոհվել Հալեպում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնել է Սիրիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Ըստ տեղեկությունների՝ «Թուվար աշ-Շամ» ընդդիմադիր զինված խմբավորումը թունել է փորել Հալեպի նախկին ճանապարհային ոստիկանության շենքի տակ, որն օգտագործվում էր Բածար Ասադի զորքերի կողմից և հարմար պահ ընտրելով՝ պայթյուն իրականացրել:
Խմբավորումը YouTube-ում տեղադրել է տեսագրություն, թե ինչպես են իր խմբավորման անդամները փորած հատվածում պայթուցիկներ տեղադրում և թե ինչպես է հետո շենքը փլուզվում պայթյունից: