3204 դիտում
19:42 27-04-2017
Պատանի թղթակիցները կպարգեւատրվեն. Երևանում տեղի կունենա Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը
«Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը հնարավորություն է տալիս ինձ և իմ հասակակիցներին արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր պատմություններով, զգալ, որ մենակ չես, քեզ նման հազարավոր պատանիներ կան, որոնց հետ կարող ես հանդիպել 17-ի էջերում»: Այս տողերի հեղինակը 17-ամյա Սերյոժա Առաքելյանն է Տավուշի մարզի Բաղանիս գյուղից: Սերյոժան մեկն է հարյուրավոր այն պատանիներից, որոնց համախմբել է Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը:
Ապրիլի 28-ին, ժամը 14:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի է ունենալու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը եւ ֆոտոցուցահանդեսը, որին ներկա են գտնվելու մոտ երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:
Միջոցառման ընթացքում ամփոփվելու են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները, որն իրականացնում է «Մանանա» կենտրոնը։
Ծրագրի հարյուրավոր մասնակիցները՝ 14-ից 24 տարեկան պատանիներն ու երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից, գրում են հոդվածներ, պատրաստում են ֆոտոշարքեր եւ նկարահանում են վավերագրական ֆիլմեր ամենատարբեր թեմաներով։ Մարդակենտրոն պատմությունների միջոցով նրանք ներկայացնում են հասարակ մարդկանց հոգսերն ու ուրախությունները, ուսման մեջ իրենց հանդիպող դժվարությունները, իրենց համայքների խնդիրները, ինչպես օրինակ պատմում են իրենց ոգեշնչող մարդկանց մասին, գրում են, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ գյուղում ամենօրյա կրակոցների տակ, կամ էլ ապրել մի ընտանիքում, որտեղ երկու ծնողներն էլ արտագնա աշխատանքի են մեկնել։
Հարցերի դեպքում կարող եք դիմել 010581670 կամ 095445410 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլ. հասցեով։
[b]Լիլիթ Կարապետյան
Պատանի թղթակիցների ցանց
www.17.am[/b]
Նմանատիպ նյութեր
2258 դիտում
20:17 10-09-2022
ԴԺՀ-ն և ռազմական թղթակիցները հայտարարել են Իզյումից դաշնակիցների զորքերի դուրս գալու մասին․ РБК
1173 դիտում
13:15 18-12-2014
ԻԼԻՊ-ի զինյալները առևանգել են քրդական Rudaw հեռուստաալիքի 2 թղթակիցների
Այս բաժնից
853 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին