Պարսից ծոց է մուտք գործել 2-րդ բրիտանական ռազմանավը
Իրանը բողոք է հայտնել Պարսի ծոցում բրիտանական երկրորդ ռազմանավի հայտնվելու կապակցությամբ: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30081185.html]«Ազատությունը»[/url]։
Պաշտոնական Թեհրանը «սադրանք» է անվանել Պարսից ծոցում համաեվրոպական պարեկային ծառայություն իրականացնելու և նավթ փոխադրող լցանավերի անվտանգությունը երաշխավորելու Լոնդոնի առաջարկը:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Duncan ականակիրը միացել է Montrose հածանավին և պետք ապահովի բրիտանական դրոշի ներքո նավարկող տանկերների անվտանգությունը:
Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին ասել է, որ «եվրոպական ռազմանավերի մուտքը Պարսից ծոց թշնամական ուղերձ է»:
«Մենք շարունակում ենք առկա ճգնաժամը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը, բայց միաժամանակ մենք համոզված ենք, որ Նորին Գերազանցության ռազմական նավատորմը պետք է պաշտպանի բրիտանական տանկերների անվնաս անցումը Պարսից ծոցով», - ասել է Բրիտանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բեմ Ուոլեսը: