4150 դիտում
12:02 04-12-2018
ԱՄՆ-ը ատոմային ավիակիր Է ուղարկել Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին. WSJ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավատորմը «John C. Stennis» ատոմային ավիակրի գլխավորությամբ առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց, որտղ այն կցուցադրի իր ուժը Իրանին: Այդ մասին նախօրեին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին:
Վերջինի տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին 8 ամսվա ընթացքում:
«John C. Stennis»-ը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվելու է 2 ամիս և այդ ժամանակի ընթացքում
հիմնականում նավարկելու է Պարսից ծոցի գոտում:
«Ամերիկյան ավիակրի ներկայությունը որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը ուժերի դասավորության մեջ՝ ի դեմս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների»-, պարզաբանել է Պենտագոնում թերթի աղբյուրը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա ընդգծել է, որ խոսքը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քան մարտագլխիկ, ինչին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադիր-գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները՝ ամրապնդելու համար իր պաշտպանունակությունը։
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
18:30 13-09-2014
Պարսից ծոց է ուղարկվել ամերիկյան Bataan բազմանշանակ դեսանտանավը
2135 դիտում
14:35 29-07-2019
Պարսից ծոց է մուտք գործել 2-րդ բրիտանական ռազմանավը
Այս բաժնից
754 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
838 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1330 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով