211652_close_icon
views-count1718 դիտում article-date 13:17 29-07-2019

ՌԴ ԱԳՆ-ում փոխվում է Արցախի գծով «կուրատորը». Կարասինի կարող է փոխարինել Իվան Վոլինկինը. «Կոմերսանտ»

Ռուսաստանի ԱԳՆ-ում փաստացի կողմնորոշվել են, թե ով կդառնա արտգործնախարարի տեղակալ՝ Դաշնային խորհրդում առաջադրվող Գրիգորի Կարասինի փոխարեն, գրում է [url=https://www.kommersant.ru/gallery/4045798]kommersant.ru[/url]-ն: Աղբյուրների տեղեկություններով՝ բարձր պաշտոնի համար 3 թեկնածու է դիտարկվում: Նրանցից ամենահավանականը նախարարության հյուպատոսական դեպարտամենտի ներկայիս տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան 60-ամյա Իվան Վոլինկինն է։ Օգոստոսի 23-ին կլրանա Կարասինի 70-ամյակը: «Պետական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը հնարավոր է մինչև 70 տարին: ԱԳՆ-ում Գրիգորի Կարասինը ղեկավարում է ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների, արտերկրում հայրենակիցների հետ աշխատանքի հետ կապված հարցերը: Պատասխանատու է Դաշնային ժողովի պալատների, Ռուս ուղղափառ եկեղեցու և հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար, ներառյալ՝ նախարարության օրենսդրական գործունեությունը: Այն ուղղությունը, որի համար Գրիգորի Կարասինը պատասխանատու է ԱԳՆ-ում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից համարվում է ամենակարևորներից և միևնույն ժամանակ ամենախնդրահարույցներից մեկը: Այն ներառում է Արցախի հակամարտությունը, Ուկրաինայի և Մերձդնեստրի հակամարտությունները, ինչպես նաև Բելառուսի հետ առևտրային պատերազմները:

Նմանատիպ նյութեր