1478 դիտում
09:27 05-05-2021
«Չեմ ընդունում մեղադրանքը. այս գործի հիմնական կուրատորը ենթադրում եմ՝ ով է». Բագրատ Եսայան. Aravot.am
«Ես, բնականաբար, հրաժարվել եմ ցուցմունք տալ, չեմ ընդունել մեղադրանքը և ստորագրություն եմ տվել, խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- քիչ առաջ դուրս գալով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից՝ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: Նա հայտնեց՝ իրեն առաջադրված մեղադրանքի էությունն այն է, որ դատախազության մոտ հանրահավաքի ժամանակ խուլիգանություն կատարելու կասկած կա, որը դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք և հայհոյանքներ հնչեցնելով:
Հիշեցմանը՝ նույն այդ դեպքերի հետ կապված հարցաքննության էին հրավիրել նաև Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին, Գերասիմ Վարդանյանին, որոնք հայտարարել էին, որ դա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և մեր հարցին՝ ինքն է՞լ է նույն կարծիքին, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Շատ բնական է: Ես էլ եմ նույն հիմքով հրաժարվել ցուցմունք տալուց, որը նաև սահմանադրական իմ իրավունքն է: Կարծում եմ՝ նման հայհոյանք, որն այսպես ասած մեղադրանքի հիմքում է նաև, ամբողջ խմբով շատ սինքրոն հնչում էր դատախազության մոտ: Կարծում եմ՝ սինքրոն հնչում է Հայաստանի բնակչության առնվազն մեծամասնության մտքերում, իսկ ոմանք նաև բարձրաձայն են նույն այդ կարծիքն արտահայտում: Այնպես որ, որևէ ձևով այս իշխանությանը և վարչապետի աթոռը զբաղեցնող անձին չի հաջողվելու այդ բնորոշումը, որ հասարակության մեծամասնությունը տալիս է՝ մանավանդ արցախյան պատերազմի ընթացքում իր գործողություններին, որևէ ձևով չի հաջողվելու ամբողջ բնակչությանը նույն մեղադրանքը առաջադրել և նման մեթոդով հասարակությանն իր դավաճանական մոտեցումը պարտադրել»:
Բագրատ Եսայանը հայտնեց, որ իրեն ի սկզբանե ներգրավել են որպես մեղադրյալ ու ասաց. «Չգիտեմ՝ ինչն են հիմք ընդունել, քանի որ այնտեղ այդ վանկարկումը՝ հայտնի բնորոշմամբ, անում էին մի քանի հարյուր հոգի: Ես որևէ ձևով չեմ բարձրաձայնել այդ մոտեցումը՝ չնայած ամբողջությամբ համաձայն եմ այդ բնորոշմանը, որը տրվել է հասարակության կողմից հողատու այդ անձնավորությանը»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
6414 դիտում
18:01 01-09-2018
Արթուր Աղաբեկյան. Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում
928 դիտում
13:33 31-07-2023
Վագիֆ Խաչատրյանի մեղադրանքը ենթադրում է 20 տարի ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն
Այս բաժնից
484 դիտում
18:01 03-05-2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
814 դիտում
15:46 03-05-2024
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ