1366 դիտում
14:20 13-01-2024
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, վիրավորվել է ավելի քան 1000 մարդ
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 220-ի, 1014 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած տվյալներին։
Այսօր ավելի վաղ Իսիկավայի իշխանությունները հրապարակել էին 26 մարդու անուն, որոնց գտնվելու վայրը դեռևս չի հաջողվել պարզել։ Այս թիվն առայժմ մնում է անփոփոխ։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ կտրուկ աճել է մասնակի կամ ամբողջությամբ ավերված տների թիվը. եթե առավոտյան այն 2000-ից ավելի էր, ապա այժմ հայտնի է դարձել, որ այդպիսի տներն առնվազն 11,3 հազար են։ Բացի այդ, պրեֆեկտուրայում 11,3 հազար տուն մնում է առանց էլեկտրականության։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

Նմանատիպ նյութեր
1537 դիտում
21:43 02-01-2024
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55-ի, տուժել է ավելի քան 100 մարդ
1162 դիտում
09:45 17-01-2024
Ճապոնիայում հզոր երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 232-ի
3190 դիտում
22:03 14-04-2016
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, հոսպիտալացվել է ավելի քան 200 մարդ
Այս բաժնից
1408 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1060 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1357 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը