211652_close_icon
views-count3275 դիտում article-date 23:14 26-07-2019

Թուրքիան կարող է հրաժարվել ամերիկյան Beoing-ից

Թուրքիայի իշխանությունները հարավոր է՝ չեղարկեն ամերիկյան Boeing ընկերության օդանավերի մատակարարումը թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության ֆոնին, այդ մասին, ինչպես հաղորդումէ Tass-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Ես Թրամփին Օսակայում ասացի, որ եթե նույնիսկ Թուրքիան չգնի ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր, մենք կգնենք 100 Boeing օդանավ։ Մենք կատարում ենք վճարումներ, այնպես որ լավ հաճախորդներ ենք, սակայն եթե մեր կոնֆլիկտը շարունակվի, ապա ստիպված կլինենք վերանայել այս հարցը»,-մեջբերել է թուրքական Sabah թերթը Էրդողանի խոսքը։ Հիշեցնենք, որ 2013 թվականին «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է 75 Boeing 373 MAX օդանավեր գնելու իր որոշման մասին, 2018-ին հայտարարել է 25 Boeing 787-9 Dreamliner ձեռք բերելու մասին, որոնց մատակարարումը պետք է ավարտվի 2023 թվականին։

Նմանատիպ նյութեր