1424 դիտում
10:17 03-11-2021
Թուրքիան կարող է զրկվել ամերիկյան կործանիչներից․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դրական նախանշաններ է տեսել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դիրքորոշման մեջ՝ կապված Անկարային «F-16» չորրորդ սերնդի ինքնաթիռների վաճառքի հետ: Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը հնչել է Հռոմում ամերիկյան գործընկերոջ հետ առերես բանակցությունների արդյունքներով: Անկարան ցանկանում է, որպեսզի այն միջոցները, որոնք հատկացրել է Վաշինգտոնին 5-րդ սերնդի «F-35» ինքնաթիռների գնման համար եւ որոնք հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, օգտագործվեն «F-16»-երի շուրջ բանավեճում: Թուրքիան սպասում է, որ Սպիտակ տունը կարող է համոզել Կոնգրեսին այդ պայմանագրի իրացման անհրաժեշտության մեջ, սակայն իրավիճակն այնքան էլ միանշանակ չի թվում:
Հռոմում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները քննարկել են, թե ինչպես կարելի է լուծել կործանիչների հարցը: «Մենք վճարել ենք 1.4 մլրդ դոլար «F-35» ինքնաթիռների համար,- ասել է Էրդողանը:- Բայդենի հետ քննարկել ենք ուղիները, թե ինչպես դուրս գանք ստեղծված իրավիճակից: Կան եղածների արդիականացման ու նոր «F-16» ինքնաթիռների գնման տարբերակներ: Նա դրական վերաբերվեց մեր կողմից նոր «F-16»-երի գնմանը»։
Այժմ նշված գործարքի խնդրով զբաղվում են երկու երկրների պաշտպանության նախարարությունները: Բացի այդ, այն պետք է հավանություն ստանա ամերիկյան օրենսդիրների կողմից: Այդ հարցում Անկարան իր հույսերը բացառապես կապում է Սպիտակ տան հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1237 դիտում
15:46 23-11-2014
Ուկրաինան հրաժարվել է կանադական կործանիչներից
5271 դիտում
15:37 05-12-2016
Սիրիայում մարտական առաջադրանքից հետո կործանվել է ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի Cy-33 կործանիչներից մեկը
6190 դիտում
22:22 31-01-2018
210 ռուս չինովնիկ և օլիգարխ կարող է զրկվել ամերիկյան բանկերի հետ աշխատելու հնարավորությունից
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»