211652_close_icon
views-count1687 դիտում article-date 15:15 25-07-2019

Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ում նոր տիպի հրթիռի փորձարկման մասին

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) փորձարկումների ժամանակ փոքր հեռահարության երկրորդ հրթիռը բոլորովին նոր տեսակի է եղել և հաղթահարել է 690 կիլոմետր հեռավորություն: Այս մասին հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-49107187]BBC[/url]-ն՝ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին հղումով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեղական ժամանակով ժամը 5:34-ին և 5:47-ին Հյուսիսային Կորեան երկու հրթիռ է արձակել: Հրթիռները հասել են առավելագույն 50 կմ բարձրության և ընկել Ճապոնական ծովը: Առաջին հրթիռը հաղթահարել է 430 կմ հեռավորություն: Հաղորդվում է, որ պարզ չէ՝ արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է հրթիռների արձակմանը, թե ոչ: Այս փորձարկումները Փհենյանը կատարել է Սեուլի և Վաշինգտոնի՝ օգոստոսին համատեղ զորավարժությունների անցկացման պլանները չչեղարկելու ֆոնին, որոնք ԿԺԴՀ-ն դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը: Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է 2017 թվականին՝ ԿԺԴՀ-ի կողմից մի շարք հրթիռային արձակումների և միջուկային փորձարկումների անցկացումից հետո: Դրան հաջորդել էին նոր պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վատթարացումը:

Նմանատիպ նյութեր