Հարավային Կորեան հայտնել է Հյուսիսային Կորեայի իրականացրած նոր հրթիռային փորձարկման մասին
                        Փհենյանը նոր հրթիռային փորձարկում է իրականացրել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտնել է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների ղեկավարների միավորված կոմիտեն։
Նշվում է, որ հրթիռի տիպը դեռևս չի պարզվել։ 
Հարավկորեական Ronhap գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինը ազգային անվտանգության խորհուրդ է գումարել այդ առնչությամբ։
Հրթիռն արձակվել է Հյուսիսային Կորեայի Վոնսան առափնյա  քաղաքի մոտակայքից։ Ամենայն հավանականությամբ, այն բալիստիկ է եղել և ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

