211652_close_icon
views-count16001 դիտում article-date 15:56 24-07-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 06-ը բախվել է КамАЗ-ին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, հուլիսի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Հացիկ-Արմավիր ավտաճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լուկաշին գյուղի բնակիչ 23-ամյա Հ․Թ․-ի վարած КамАЗ 5511 մակնիշի 35 SF 263 համարանիշի և Հացիկ գյուղի բնակիչ 29-ամյա Ռ․ Ա-ի վարած VAZ 2106 մակնիշի 34 NO 221 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանարտար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Արտակար իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով բախվել է КамАЗ-ին։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր