Այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։18-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող լճի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև օգնության են հասել թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը։
Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 2 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման, ապա կանխման դեմ։
Պարզվել է, որ այրվել է մոտ 25 հա ցորենի արտ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտը պատկանում է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հրշեջ փրկարարները մի քանի ժամ պայքարել են Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող 25 հա ցորենի արտում բռնկված խոշոր հրդեհի դեմ
2019.07.23 20:57


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
