ՊԾ Արմավիրի գումարտակի հրամանատարի հանձնարարականով` Մեծամորում հանդիպակաց երթևեկող վարորդները ենթարկվեցին վարչական պատասխանատվության. նրանցից մեկն արդարանում էր, թե հղի է տեղափոխել, մինչդեռ պարզվել է՝ մեքենայում տղամարդիկ են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի հանձնարարականով պարեկները հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել երեկ՝ օգոստոսի 19-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ խախտած, հանդիպակաց երթևեկող, մյուս վարորդների համար վթարային իրավիճակներ ստեղծած օրինախախտ վարորդներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք, վարորդներն էլ հանդիպակաց երթևեկելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության և հանվել է 3 տուգանային միավոր։
Վարորդներից մեկը փորձել է պարեկներին մոլորեցնել՝ ասելով, թե ավտոմեքենայում հղի կին կար, պետք է հասցներ հիվանդանոց մինչդեռ պարզվել է, որ վարորդի հետ մեքենայում եղել է 2 տղամարդ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։