211652_close_icon
views-count2836 դիտում article-date 10:24 21-08-2026

«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռու մարզում․ ավտոմեքենան վարելու հարցի շուրջ սկսված վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ

Օգոստոսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակավայրերից մեկում 20-ամյա Հովսեփ Ա․-ն ավտոմեքենան վարելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա Մետաքսյա Հ․-ի հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ընթացքում Հովսեփ Ա․-ի մայրը՝ 44-ամյա Քրիստինե Ա․-ն, ավտոմեքենայից դուրս գալով՝ վիճաբանել է Մետաքսյա Հ․-ի հետ։ Կանայք միմյանց քաշքշել են, որի ընթացքում Մետաքսյա Հ․-ն մի քանի անգամ ապտակել է Քրիստինե Ա․-ին։

Վիճաբանության ժամանակ նշված վայր է մոտեցել Մետաքսյա Հ․-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա․-ն, ով սկսել է վիճաբանել Հովսեփ Ա․-ի, նրա հոր՝ 51-ամյա Մարտին Հ․-ի և մորեղբոր՝ 35-ամյա Արտակ Ա․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում տվյալ պահին բակում գտնվող Համլետ Ա․-ն, նրա 17-ամյա որդիները, ինչպես նաև եղբայրը՝ 34-ամյա Անդրանիկ Ա․-ն, միանալով վիճաբանությանը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հովսեփ Ա․-ի, Մարտին Հ․-ի և Արտակ Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր