205350 դիտում
10:47 30-07-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Լանջիկի հատվածում մոտ 300 մետր ցորենի արտում գլորվելով՝ գլխվայր հայտնվել է դաշտում. 6 վիրավորները՝ այդ թվում 2 երեխաներ հայտնաբերվել են դրսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Լանջիկ-Երևան ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
4 վիրավորի քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, 2-ը երեխա են։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանութան Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվում է:

Այս պահին տեղում տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներ Անդրանիկ Մուրադյանը, Հովհաննես Երվանդյանն ու Արթուր Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչներ Գևորգ Մանանդյանն ու Արման Ղազարյանը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին․ «Բոլոր վիրավորները հայտաբերվել են ավտոմեքենայից դուրս, վիրավորներից 2-ը երեխաներ են, լավ էր, շուտ հասան պարեկներ Արկադի Մովսիսյանն ու Նարեկ Աղաբաբյանը, ովքեր քաղաքացիների օգնությամբ երեխաներին տեղափոխեցին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Պարեկները մինչև հիվանդանոց ուղեկցեցին երեխաներին տեղափոխոողներին, քանի որ ո՞վ չգիտի, որ մեր որոշ վայ-վարորդներ ճանապարհ չէին տա այդ մեքենաներին»։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հեթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+