Քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկը», նույն ինքը՝ Ալիկ Բանդուրյանը, դատի է տվել ՀՀ Ներքին գործերի նախարարությանը․ այստեղ են ասում՝ «Աշխարհ, կանգնիր, իջնող կա»․
Մինչ իրավապահ համակարգը պայքար է մղում զենքի ապօրինի շրջանառության դեմ, քրեական հեղինակություններից մեկը դատարանի միջոցով փորձում է ոստիկանների ձեռքից փրկել իրեն պատկանող զենքերը։
SHAMSHYAN.com-ին դատական համակարգից հասած տեղեկությունների համաձայն հուլիսի 17-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանը ընդդեմ Ներքին գործերի նախարարության եւ պահանջում է, որպեսզի դատարանը ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների և լիցենզավորման վարչության 24.03.2026թ-ի թիվ 7000001316 վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչի ։
Դատելով իրավիճակից քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը դիմել է վարչական դատարան վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքի պահպանման իրավունքի սահմանափակմանը։
Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Բանդուրյանը ոստիկանության «ձեռքից» փորձում է փրկել Արցախի Հանրապետության նախագահի 18.02.2022 թվականի թիվ 387–Ա հրամանագրով իրեն պարգևատրված «Գլոք 17 գեն 5» տեսակի 9․19 մմ տրամաչափի AFXM352 համարի զենքը, որը ոստիկանությունը փորձում է առգրավել, և մալել։
Հարց է առաջանում, քրեական հեղինակությունը ո՞ր «արժանիքի» համար Է Արցախի նախագահի կողմից պարգեւատրվել ու հիմա էլ դատարանի միջոցով ՆԳՆ-ի հետ «կռիվ» է տալիս ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։