211652_close_icon
views-count1112 դիտում article-date 15:42 23-07-2019

Սերֆինգային նորամուտ` Ցուրիգասակի լողափում

Խաղերի Կազմկոմիտեն և Սերֆինգի Միջազգային Ասոցիացիան հուլիսի 18-21-ը կազմակերպել են չորսօրյա փորձնական մրցաշար: Ընդհանուր առմամբ սերֆինգի մրցաշարի համար պահանջվում է չորս օր, բայց Տոկիո 2020-ը, ելնելով եղանակային պայմաններից և ապահովությունից, մրցաշարին կտրամադրի ութ օր` հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը: Տոկիո 2020-ի ընթացքում մրցաշարին կմասնակցեն 20 տղամարդ և 20 կին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Օլիմպիական ձևաչափը կրկնելու համար փորձնական մրցաշարին նույնպես մասնակցել են 40 մարզիկներ: Ցուրիգասակի լողափը 62 կմ հեռավորության վրա է գտնվում Տոկիոյից և հայտնի է իր մշտապես բարձր ալիքներով, որոնց բարձրությունը հասնում է 1-1,5 մետրի: Տարեկան 600.000 սերֆերներ են այցելում լողափը: «Մենք կախված ենք մայր բնությունից և դրա պայմաններից, դա է պատճառը, որ այսօր այստեղ են փորձարկելու համար այս ձևաչափի ընթացքում եղանակային պայմանները»,- ասել է Սերֆինգի Միջազգային Ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆասուլոն:

Նմանատիպ նյութեր