Հրաշալի նորամուտ. Հենրիխ Մխիթարյանը խփեց իր առաջին գոլը «Ռոմայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Սասուոլոյին»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն իր նորամուտն է նշում «Ռոմայում», 22-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3:0:
Սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր «Ռոմայի» կազմում: