38225 դիտում
18:37 22-07-2019
Կրակոց՝ Շիրակի մարզում. «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 21-ին, Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է արձակել։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվորեն Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմացից հայտնաբերել են Ստեփան Մ.-ին, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իր նախկին կնոջ տան դիմաց իրեն պատկանող «Վեպր» տիպի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչն է։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: