41423 դիտում
21:15 25-06-2020
Արտակարգ դեպք Երևանում. 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել ՍՊԸ փոխտնօրենն ու անվտանգության աշխատակիցը
Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակից լսվում են կանացի օգնության ձայներ և ոստիկանները օպերատիվորեն հասնելով նշված վայր, նշված շենքի բնակարաններից մեկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտակ Մկրտչյանին, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Ավետիսյանին, և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Սարգսյանին:
Պարզվում է, որ նշված անձինք վիճաբանություն են ունեցել 28-ամյա Քրիստինա Դավթյանի հետ, որի ժամանակ վերջինիս ընկեր Ա. Մկրտչյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ք. Դավթյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ք. Դավթյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր իսկ բերման ենթարկվածները կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ԱԼ» ՍՊԸ փոխտնօրեն, իսկ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում «Էլեն Գարդ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)