46929 դիտում
17:51 29-11-2017
Երևանում Ոստիկանություն են բերման ենթարկվել «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի գլխավոր պրոդյուսերն ու «Յունիսթրի» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 4-րդ շենքի մոտից Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են նշված փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Հովհաննիսյանը՝ իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 28-ամյա Գևորգ Սավթալյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված, ով, ըստ տեղեկությունների, խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։
Դեղնականաչավուն զանգվածն առգրավված է և նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի գլխավոր պրոդյուսեր, իսկ Գ. Սավթալյանն էլ հայտնել է, որ ինքն աշխատում է «Յունիսթրի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։
Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: