1460 դիտում
15:40 22-07-2019
Ճապոնիայի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանի վերին պալատի ընտրություններում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է արձանագրել երկրի խորհրդարանի վերին պալատի՝ կիրակի օրը կայացած ընտրություններում: Հաղորդում է [url=https://www.japantimes.co.jp/news/2019/07/22/national/politics-diplomacy/abe-vows-push-forward-constitutional-change-despite-failure-pro-revision-forces-win-upper-house-supermajority/#.XTWWiOj7TIU]japantimes[/url]-ը։
Լիբերալ-դեմոկրատները և նրանց կրտսեր կոալիցիոն գործընկեր «Կոմեիտո» կուսակցությունը տիրացել են խորհրդարանի վերին պալատի 124 մանդատներից 74-ին, սակայն դա, ըստ ճապոնական աղբյուրների, բավարար չէ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար:
Նախընտրական շրջանում վարչապետ Աբեն խոստացել էր 85 մանդատ ստանալու դեպքում փոխել երկրի սահմանադրության 9-րդ հոդվածը:
1947 թվականին ամերիկյան կողմի պարտադրանքով ընդունված այս հոդվածի համաձայն Ճապոնիան հրաժարվում է միջազգային վեճերը պատերազմով հանգուցալուծելու իր ինքնիշխան իրավունքից և հրաժարվում է լիարժեք Զինված ուժեր ստեղծելու գաղափարից:
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
11:13 06-03-2023
Իշխող Բարեփոխումների կուսակցությունը հաղթում է Էստոնիայի ընտրություններում
1126 դիտում
10:23 22-05-2023
Հունաստանի իշխող կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
1620 դիտում
16:04 20-06-2022
Մակրոնի կուսակցությունը հաղթել Է խորհրդարանի ընտրություններում, բայց ոչ բացարձակ մեծամասնությամբ
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1996 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1117 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին