211652_close_icon
views-count5396 դիտում article-date 17:09 21-07-2019

Մի կողմից վարչապետի ասածը վիրավորական է հնչել, բայց մյուս կողմից եթե իրերն իրենց անուններով չես կոչում, բուժել չես կարող. Նինա Կարապետյանցը՝ դատավորների՝ «պատերի տակ վնգստալու» արտահայտության մասին. aravot.am

«Այո, վարչապետի ասածն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը»,-[url=https://www.aravot.am/2019/07/21/1057107/?fbclid=IwAR0NsgBQZEIoGzTl_5pMwK9jNRyYgu7lONtbE0Wj7n7um1BppH9y2waCZlo]Aravot.am[/url]-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում դատավորների հասցեին հնչեցված մեկնաբանությունները փոքր-ինչ չափազանցված չե՞ն, թե՞ համապատասխանում են իրականությանը, այսպես պատասխանեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես կարծիք էր հայտնել, որ դատական համակարգը ստրուկ է և տեր է փնտրում ու այսպես բնորոշել. «Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում եք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք»: Նինա Կարապետյանցը միևնույն ժամանակ նշեց, որ չի կարծում՝ սա առհասարակ բոլոր դատավորներին է վերաբերում, քանի որ ըստ նրա՝ մենք նախկինում էլ ենք ունեցել բավականին արժանապատիվ, խելացի, պատրաստված, կամք ունեցող դատավորներ, բայց իրենք չնչին թիվ են կազմել: Ըստ իրավապաշտպանի՝ վարչապետի ասածը վիրավորական է հնչել և գուցե կարելի էր մի քիչ այլ կերպ արտահայտվել, բայց մյուս կողմից ըստ Նինա Կարապետյանցի, քանի դեռ իրերն իրենց անունով չես անվանում, խնդիրը չես ընդունում, քանի դեռ հիվանդը չի ընդունում իր հիվանդությունը, բուժվելու որևէ հնարավորություն չկա. «Դա չի վերաբերում միայն դատական համակարգին, այլ առհասարակ բոլոր համակարգերին: Դատական համակարգը ամենահիվանդ համակարգերից մեկն էր, ու դա ցույց է տալիս հենց հեղափոխությունից հետո ակնհայտ դիմադրությունը այս համակարգի կողմից հեղափոխական գաղափարներին, ժողովրդավարական գաղափարներին: Սա հանցավոր ռեժիմի վերջին հույսն է, և ակնհայտ է, որ այս համակարգը հիվանդ է եղել և մինչև վերջ պայքարելու է: Ես չեմ խոսում միայն մեկ-երկու գործի մասին, դրանք առհասարակ ինձ այդքան չեն էլ հետաքրքրում, այլ խոսում եմ համակարգի մասին, ու մինչև այսօր ցանկացած փաստաբան կարող է հաստատել, որ դատական, իրավական համակարգում առհասարակ ոչինչ չի փոխվել: Ավելին, դեպքեր կան, որ վիճակն ավելի է վատացել, և երևում է, որ համակարգն օգտագործվում է հեղափոխության, ժողովրդավարության և պետականության դեմ»: Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/07/21/1057107/?fbclid=IwAR0NsgBQZEIoGzTl_5pMwK9jNRyYgu7lONtbE0Wj7n7um1BppH9y2waCZlo]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր