«Դա չի կարող պարտադիր լինել, չես կարող մարզի բնակչին ասել՝ Երևան մտնել չես կարող։ Իրեն պետք է այլընտրանք տաս, որ անվճար կանգնի»․ Վիկտոր Մնացականյան․ aravot.am
«Տրանսպորտի ռեֆորմը միայն տրանսպորտի մասին չէ։ Նախ՝ իրենք չեն անում տրանսպորտային ռեֆորմ, այլ հասարակական տրանսպորտի որոշակի փոփոխություններ՝ չստուգված, առանց պիլոտային ծրագրերի, առանց հստակ վերլուծության»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ Երևանի քաղաքային իշխանությունները տրանսպորտային բարեփոխումներ են առաջարկում Երևանի կենտրոնը բեռնաթափելու համար և կան կարծիքներ՝ եթե այդ ռեֆորմը եվրոպական երկրներում աշխատում է, ինչո՞ւ Երևանում չպետք է աշխատի, այսպես արձագանքեց քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը։
Ըստ նրա՝ պետք է հստակ վերլուծություն, որը հիմնված կլինի տվյալների վրա․ «Այդ տեղեկատվությունը երևանցիներին պետք է ներկայացնեն, պետք է իմանանք՝ ինչ է անում իրենց ստեղծած «Երեւանի երթեւեկության կառավարման կենտրոնը», ինչն է ճիշտ գտել, ինչը՝ սխալ։ Կարող է մի տաքսու վարորդ ավելի շատ խորհուրդներ տալ, քան ամբողջ կենտրոնը՝ 40 միլիոն աշխատավարձային ֆոնդով։ Տրանսպորտային ռեֆորմը չի լինում միայն երթևեկության փոփոխությամբ, պետք է ընդհանուր ռազմավարություն ունենաս։ Մինչև չհասկանաս, թե ինչու է Նոր Նորքի բնակիչը գալիս Կենտրոն, մինչև համաչափ չբաշխես, չես կարող այդ ռեֆորմն անել։ Ամբողջ աշխարհում կյանքը լավանում է, մեքենաները շատանում են, ամենալավ քաղաքապետին էլ բերես ավագանի, չես կարող։ Դրա համար համակարգային լուծումներ են պետք, այլ ոչ թե էդ պահին եղած»։
Հետաքրքրվեցինք՝ այն, որ քաղաքային իշխանություններն առաջարկում են «ցավոտ» սահմանափակումներ մարդատար մեքենաների համար, մարզերից Երևանի կենտրոն եկող քաղաքացիների համար, դա ճի՞շտ ճանապարհ է, Վիկտոր Մնացականյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է ցավացնելուն, նման հարցերը՝ հատկապես ֆինանսական, շուտվանից երևանցիներին՝ ՀՀ քաղաքացուն, չեն ցավեցնում, դաղում են։ Ընդհանրապես, ՀՀ քաղաքացիներին, երևանցիներին ցավեցնում է արհամարհական վերաբերմունքը։ Խցանումների մեջ մնալն արհամարհական վերաբերմունք է։ Իրենց համար խաչմերուկները փակում են կամ այն ժամերին են աշխատանքի գնում, երբ ուզում են գնալ, այսինքն՝ դա իրենց մեծ մասին չի վերաբերվում՝ պատգամավորներ, նախարարներ կառավարության անդամներ, քաղաքապետ ու մնացածը։ Իսկ մնացած քաղաքացիները կիսաստորացված են մնում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում