Բրազիլիայում խաղի ժամանակ հանդիսականները առեղծվածային երևույթ են տեսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի առաջնության 10-րդ տուրում՝ «Շապոկոենսեյի» և «Ատլետիկո Մինեյրոյի» միջև (1:2) հանդիսականները դարձել են անբացատրելի երևույթի ականատես, երբ գնդակը տաօրինակ ուղեգծով է թռել:
41-րդ րոպեին «Շապոկոենսեյի» խաղացողի անկյունային փոխանցումից հետո գնդակը օդում զարմանալի ընթացք է ունեցել, կարծես ինչ որ անտեսանելի խոչընդոտից վեր թռնելով:
Այդ դրվագը մեծ տարածում է գտել սոցանցերում: Օգտատերերը տեղի ունեցածը որակել են պարանորմալ երևույթ, որը կապված է դաշտում «ուրվականի» ներկայության հետ:
Գիտնականները տեղի ունեցածը բացատրում են օդային հոսանքների ցիրկուլյացիայով և գնդակի շարժման յուրահատկություններով:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին «Շապոկոենսեյի» ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռը՝ Հարավամերիկյան Գավաթի եզրափակիչ խաղի ճանապարհին աղետի էր ենթարկվել, որի արդյունքում ողջ էին մնացել թիմի միայն երեք խաղացող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Chapecoense 1-2 Atlético Mineiro. En el Arena Condá, tiro de esquina, la pelota hace un movimiento extraño en el aire. pic.twitter.com/heMlcb7Aor
— C☆BIN☆ SP⚽️RTS (@CabinaSports_) July 17, 2019